Օսկանյանի կուսակցության ստեղծման հետաձգումը, բացի մարդկային ռեսուրսների «դեֆիցիտից», որն իսկապես օրհասական խնդիր է հայ քաղաքական հանրության համար և այն էլ ՀՀԿ «պարտշկոլայի» բացման ֆոնին, օբյեկտիվ կարող էր համարվել, եթե զարգացումների հաջորդ երկու դրվագները չուղեկցեին այդ գործընթացը:
Գերմանիայի ԵԱՀԿ նախագահությունը՝ երկխոսության, վստահության ու ապահովության ամրապնդում ԵԱՀԿ տարածաշրջանում՝ մարտի 30-ին այս թեման էր քննարկվում «Կոնգրես» հյուրանոցում՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի և Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի աջակցությամբ հրավիրված կոնֆերանսում:
Կառավարությունը շուտով կտեղեկացնի, թե նոր Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմության ու հասարակական կազմակերպությունների որ առաջարկներն են ընդունվել՝ ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նրանք, ովքեր իշխանափոխություն են ուզում, թող դա անեն սահմանադրական ճանապարհով՝ լրագրողներին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ անդրադառնալով «Նոր Հայաստանի»՝ իշխանափոխության պլաններին։
Կառավարությունը մերժեց ՀԱԿ խմբակցության պատգամավորների օրենսդրական նախաձեռնությունը, որով նրանք առաջարկում էին լրացումներ կատարել «Տոների և հիշատակի մասին» օրենքում և Մարտի 1-ը նշել, որպես 2008 թվականի Մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության ու բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր:
Ընդդիմությունը, մասնավորապես, «Նոր Հայաստանը», ուղղակի այն «դեպքն» է, երբ հայտնի անեկդոտում փոսի մեջ ընկածն ասում է` էս մի անգամ էլ եմ փորձում, թե չհաջողվեց փոսից դուրս գալ, ուղիղ տուն եմ գնալու:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...